Մայիսի 29-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասում այրվել է 5 հա և 2000 քմ, Դավիթ-Բեկի փողոցում մոտ 2 հա խոտածածկույթ, Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում` մոտ 3000 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ մոտ 500 քմ, Սիլիկյան թաղամասում՝ մոտ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ մոտ 3500 քմ, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում՝ մոտ 5 հա, Էջմիածին քաղաքում՝ մոտ 1500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 1 հա (ջերմահարվել է 2000 քմ խաղողի այգի), Խաչփառ գյուղում՝ մոտ 4 հա, Նորամարգ գյուղում՝ մոտ 500 քմ եղեգնուտ և 20 հակ անասնակեր, Արաքսավան գյուղում՝ մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 300 քմ առվույտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։