fbpx
Արցախ

Ղարամյանը իր ապարանքից մեղադրում է միասնության կոչ անողներին․ «Սասնա ծռեր» կուսակցություն

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի՝ ավտոերթի մասին այն հայտարարությանը, թե Արցախը մերժել է հերթական կեղծ օրակարգը։

«Արցախի մարզի ռեժիմի քրեական պարագլուխներից Արշավիր Ղարամյանը իր ապարանքից մեղադրում է միասնության կոչ անողներին պառակտում մտցնելու մեջ։

Ահասարսուռ է այս տեսարանը, երբ վերադառնում ես Բերձոր քաղաքի ապակիները ջարդված, պատերը քանդված, կարծես ատոմային ռումբի էպիկենտրոն եղած դպրոցի շենքից։ Այդ դպրոցում անձրևին, թե ձյան տեղումների ժամանակ, թաց և ցուրտ դասարաններում սովորում են մեր դպրոցականները։ Այս թալանչիները վախենում են, որ Միասնությունը այլևս իրենց ներկայությունը չի ենթադրում»։

Կից հրապարակել են նաև այս լուսանկարը․

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ