Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:
«Հայաստանը պարտադրված ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։ Նրանք երբեք դա չէին ստորագրի կամավոր։ Մենք նրանց ստիպեցինք, ոչ թե Մինսկի խումբը։ Մենք և նախագահ Պուտինը։ Դա իրականություն է։ Եթե չլիներ նախագահ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, այսօր հավանաբար իրավիճակն այլ կլիներ»:
Ալիևի խոսքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպման ժամանակ
Մեկ առաջարկ ունեմ՝ մեր երկրին մենք տեր դառնանք, որ հակառակորդները մեր պետությանը որպես որբի գլուխ չվարվեն: Արդյո՞ք այդքան ուժ ունեք ձեր մեջ, արդյո՞ք այդքան կաք, կանք, արդյո՞ք կարող ենք որպես մեկ ժողովուրդ, բանակ հանդես գալ:
Եկեք կպնենք իրար ու հաղթհարենք ներքին անկայունությունը, անպաշտպանվածությունը, չհասկացվածությունը, բոլոր վտանգները, որ ծառացել են մեր հանրապետության առաջ և ցույց տանք բոլորին, որ մենք ամեն տիպի արհավիրքից դուրս ենք գալու որպես հավաքական, գիտակից, ազատ և զորեղ հանրություն:
Մի պահ մոռացեք իշխանության աթոռները, վարչական լծակները, դրանք ամբողջությամբ պատկանել ու պատկանելու են ժողովրդին, ինչքան էլ որ որևէ ուժ կամ անհատ ինչ-որ պահի տիրապետի դրանց:
Եկեք դառնանք հավաքական»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5072212572790596