fbpx
Մշակույթ

Ներքին հեղափոխականն է ձգտում այլ ընթացք տալ իրականությանը․ Դառանժ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Դառանժի՝ Անժելա Դարբինյանի «Ներքին հեղափոխություն/NulluS» հակաուտոպիստական վեպի շնորհանդեսը:

Գրքի շուրջ զրուցել ենք հեղինակի հետ։

Ի՞նչն է հիմք դարձել գրելու այսպիսի թեմայով ստեղծագործություն։

Ամեն ինչ սկսվեց դեռ 2017 թ.-ից։ Զգացի, որ ներքին «Ես»-ս անհամաձայնության մեջ է հասարակության հետ։ Հասկացա, որ բոլորիս հարկավոր է ներքին ինքնագիտակցում։ Հեղափոխությունից հետո էլ ավելի համոզվեցի դրանում։

Հակաուտոպիստական ստեղծագործությունները, ինչպիսիններից է Ձեր հեղինակած «Ներքին հեղափոխություն» գիրքը, ի՞նչ պատասխաններ են տալիս ընթերցողին։

Գիրքը պատմում է հորինված հեղախոփված Նուլլուս երկրի մասին, որում ընթերցողը կգտնի ինքն իրեն՝ իր վախերը, երազանքները, սեփական իրականության մեջ հերոս դառնալու հնարավորությունը։ Վեպը որքան էլ հակաուտոպիա ժանրին բնորոշ հատկանիշներն ունենա, այն, միևնույնն է, կառուցողական բնույթ է կրում։

Արտաքին հեղափոխությունի՞ց է առաջ գալիս ներքուստ հեղափոխվելու կարիքը, թե՞ ներքին հեղափոխությունն է ձգտում փոխել նաև շուրջը։

Միանշանակ ներքին հեղափոխականն է ձգտում այլ ընթացք տալ իրականությանը։ Գիրքը շատ լավ նկարագրում է վերը նշված բառերս։ Այն ցույց է տալիս, թե ինչպես հեղափոխության միջոցով ներքուստ չհեղափոխվածները բախվում են ճնշող քառակուսու։ Ինչի արդյունքում հետևանքները բերում են քաոսի և մարդկային ներքին ճգնաժամի։

Սա Ձեր առաջին գիրքն է։ Կպատմե՞ք Ձեր անհանգստությունների մասին։

Համար մեկ և հիմնական անհանգստությունս մարդկանց մտածելակերպի, ճաշակի, մոտեցման, անհատականությունների պակասն է։ Չեմ ասում, որ նրանք չկան, սակայն ինձ անհանգստացնող երևույթները գերակշռում են։

Դուք՝ 10 տարի առաջ ու հիմա, ապրե՞լ եք ներքին հեղափոխություն։

Միանշանակ, այո։ Երբ հիշում եմ ինձ տաս տարի առաջ, կարող եմ հպարտությամբ ասել, որ կատարել եմ մեծ աշխատանք։ Երևի թե ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք ամեն օր պայքարում են ներքին փոփոխության համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ