Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը 120 տեղանոց Քնեսեթում ստացել է 36 տեղ: Արդյունքը հրապարակվել է երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո։
Իսկ «Լիկուդ»-ի գլխավոր մրցակից, գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի կենտրոնամետ «Կախոլ-Լավան» բլոկը ստացել է 35 մանդատ։ Խորհրդարան են անցել ևս 5 ուժեր։
ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 68․38 տոկոս։ Վարչապետի պաշտոնին հավակնողին 42 օր կտրվի կառավարության ձևավորման համար։
Հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոն: