Իսրայելի «Կապույտ և սպիտակ» կուսակցության ղեկավար, գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակից Բենի Գանցն ընդունել է իր պարտությունը:
Ձայների 97%-ի հաշվարկի արդյունքներով՝ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120 տեղանոց Քնեսեթում կզբաղեցնի 65 աթոռ, իսկ Գանցի կուսակցությունը խորհրդարանում կունենա 55 տեղ
«Մենք ժողովրդավար ենք և ընդունում ենք ժողովրդի որոշումը», – հայտարարել է Գանցը:
Այս մասին հայտնել է CNN-ը: