fbpx
Աշխարհ

Նեթանյահուն հաղթել է կուսակցության ղեկավարի ներքին ընտրություններում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Լիկուդ» կուսակցության ներքին ընտրություններում իր հաղթանակի մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Մեծ հաղթանակ։ Շնորհակալություն ընկերներին և «Լիկուդի» անդամներին վստահության, աջակցության և սիրո համար։ Աստծո և ձեր օգնությամբ ես «Լիկուդը» կտանեմ դեպի մեծ հաղթանակ գալիք ընտրություններում և կշարունակեմ Իսրայելի պետությունը տանել աննախադեպ ձեռքբերումների»,-գրել է Նեթանյահուն։

«Լիկուդ»-ում ընտրատեղամասերը փակվել են ժամը 23.00-ին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 49 տոկոսը։ Իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքի տվյալներով՝ ձայների ավելի քան 70 տոկոսը տրվել է Նեթանյահուին։

Նեթանյահուի հիմնական մրցակիցը ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարն էր։ Պաշտոնական արդյունքները շտաբում խոստանում են ամփոփել ուրբաթ առավոտյան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ