fbpx
Աշխարհ

ՌԴ-ից արձագանքել են Լիբիայի շուրջ Էրդողանի հայտարարությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ Լիբիա զորքեր ուղարկելու վերաբերյալ նախագիծը բերելու են խորհրդարանական օրակարգ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ երրորդ երկրները չեն կարող նպաստել լիբիական ճգնաժամի հաղթահարմանը:

Նա, մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ասել է.

«Երրորդ երկրների միջամտությունը չի նպաստի ճգնաժամի լուծմանը, սակայն մշտապես գոհունակությամբ են ընդունվում երրորդ երկրների կողմից լուծման ուղիներ գտնելու և խնդրի կարգավորման հարցում հակամարտող կողմերին օժանդակելու նախաձեռնությունները»:

Ըստ Պեսկովի` Ռուսաստանն անհանգստացած է Լիբիայի իրավիճակի համար և կողմ է, որ դադարի արյունահեղությունը, խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետում և խաղաղ ճամապարհով:

Լրագրողի` «Էրդողանը և Պուտինն առաջիկայում հեռախոսազրույց ունենալու՞ են» հարցին ի պատասխան` խոսնակը նշել է, որ դեռևս չի ծրագրվել, սակայն անհրաժեշտության դեպքում հնարավոր է նման զրույց ունենան:

Նա նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները մշտապես կապի մեջ են և հեռախոսազրույցի կազմակերպումը կարող է հաշված ժամեր տևել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ