Նեթանյահուն խոստանում է նորից հաղթել խորհրդարանական ընտրություներում

Հրապարակող՝

Netanyahu

Ամենադիտվածներ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ կհաղթի մեկ տարում երկրորդ խորհրդարանական ընտրություններում։

Այն բանից հետո, երբ նրան չհաջողվեց կառավարող կոալիցիա և դրա վրա հենվող կառավարություն ձևավորել, Քնեսեթը քվեարկեց ինքնացրման մասին և սեպտեմբերի 17-ին ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքներով կստեղծվի նոր կառավարություն և կորոշվի նրա ղեկավարը։

«Մենք կանցկացնենք սուր, պարզ ընտրարշավ և կհաղթենք»,- ասել է Նեթանյահուն լրագրողներին։

Իր անհաջողության մեղավոր նա համարել է պաշտպանության ռուսախոս նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին, որի «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը հրաժարվեց զիջումների գնալ ուլտրաուղղափառներին հրեական ճեմարաններում՝ եշիվներում սովորողներին բանակ զորակոչելու հարցում։

 

Ամենաթարմ