Netflix-ը հրապարակել է փաստավավերագրական “Homecoming: A Film by Beyonce” ֆիլմի թրեյլերը:
Ֆիլմը Բիյոնսեի և Coachella փառատոնին նրա ելույթների մասին է: Մեկ օրվա ընթացքում թրեյլերը YouTube-ում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում:
Փաստավավերագրական ֆիլմի ռեժիսորը հենց երգչուհին է: Ֆիլմում տեղ են գտել ոչ միայն համերգային կադրեր, այլև կուլիսային հետաքրքիր դրվագներ:
Հայտնի է, որ երաժշտական քննադատները շատ բարձր են գնահատել փառատոնին երգչուհու ելույթը:
