Նյու Յորքից Լոնդոն թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնում

Հրապարակող՝

Mkhitaryan-Akan-Kenakan-Jersey-77-di-Europa-League

Ամենադիտվածներ

Նյու Յորք-Լոնդոն չվերթ իրականացնող ինքնաթիռը հինգշաբթի արտակարգ վայրէջք է կատարել Բոստոնի օդանավակայանում՝ սրահում բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը և ավիաընկերության հայտարարությանը:

Ինչպես նշվել է փոխադրողի հայտարարության մեջ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բոստոնում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռի սրահում բռնկվել է բջջային հեռախոսի համար նախատեսված մարտկոցը: Անձնակազմը շուտով մարել է հրդեհը:

Նշվում է, որ ինքնաթիռում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, ուղևորները կմեկնեն այլ չվերթներով:

 

Ամենաթարմ