Նյուքասլը ցանկանում է ձեռք բերել Բորնմութի ֆուտբոլիստին

«Նյուքասլը» հետաքրքրված է «Բորնմութի» պաշտպան Լոյդ Քելիի ծառայություններով, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «կաչաղակները» մտադիր են 25-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքել ամռանը։

Քելին «Բորնմութում» է խաղում 2019 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։

Ամենաթարմ