Նեյմարը չի բացառում ՊՍԺ-ից հեռանալը

Հրապարակող՝

Նախատեսում ենք լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետում, որ ասֆալտի հումքը լինի բարձրորակ․ Պապիկյան

Ամենադիտվածներ

Նեյմարը չի բացառում ՊՍԺ-ից հեռանալը։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Նեյմարի գործակալները սկսել են նոր ակումբ փնտրել նրա համար։

Հիմնական խնդիրը բրազիլացու ֆինանսական պահանջներն են և տրանսֆերի չափը, ուստի ամենահավանական սցենարն է գնում-վարձույթը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողով հետաքրքրված են «Չելսին» և «Նյուքասլը», սակայն, ըստ հրապարակման, Նեյմարը նրանցից որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել։

Նեյմարի որոշումը բացատրվում է մրցաշրջանի ավարտին ՊՍԺ-ից Լիոնել Մեսսիի հնարավոր հեռանալով, ինչպես նաև ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններով։ Բացի այդ, Նեյմարը ցնցված է բողոքից, որ ակումբի ուլտրասները կազմակերպել են իր տան մոտ։

Ամենաթարմ