Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատմել է ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի հնարավոր ձեռքբերման մասին.
«Զիդանը ֆրանսիացի է, ինչպես Մբապեն: Հնարավոր է` նա կկարողանա ինչ-որ բան անել, այնպես չէ՞: Նեյմար կամ Մբապե՞. երկուսն էլ»,- ասել է «Ռեալի» նախագահը:
Պերեսը խոսել է նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին.
«ԿԿարողանա՞ Զիդանը համոզել Ռոնալդուին վերադառնալ. Կրիշտիանուն այնտեղ է, որտեղ հիմա է, նրա մոտ ամեն ինչ լավ է»,- պատասխանել է Պերեսը:
Հիշեցնենք` «Ռեալում» երեկ գլխավոր մարզչի փոփոխություն տեղի ունեցավ: Սանտյագո Սոլարիի փոխարեն մադրիդյան թիմի ղեկը ստանձնեց Զինեդին Զիդանը, որի գլխավորությամբ իսպանացիները 3 տարի անընդմեջ հաղթել են Չեմպիոնների լիգայում: Սոլարիի հետ ակումբը դուրս է մնացել Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից, իսկ Իսպանիայի առաջնությունում 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Հաղորդում է armsport.am-ը։