ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի հարաբերությունները կարևոր են ֆրանսիական թիմի համար: Այս կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
«Նեյմարի և Մբապեի միջև հարաբերություններն առանցքային են ՊՍԺ-ի համար։ Նրանց հարաբերությունները կարող են շատ օգուտ բերել թիմին։ Մբապեն որոշ ժամանակ վերականգնվել է վնասվածքից հետո, և մենք պետք է համբերություն ցուցաբերենք։ Առաջիկա խաղում Կիլիանը չի կարողանա խաղալ 90 րոպե»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ֆրանսիական լիգայի 8-րդ տուրում ՊՍԺ-ն կմրցի «Բորդոյի» հետ:

