Նեյմարը վերջնական որոշում է կայացրել Բարսա վերադառնալու հետ կապված

Հրապարակող՝

Նախկին պատգամավորը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել․ «Հրապարակ»

Բրազիլացի աստղ Նեյմարի ու ֆրանսիական ՊՍԺ-ի միջև եղած պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։

Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն՝ Նեյմարը ցանկանում է հենց այդ ժամանակ էլ հեռանալ ֆրանսիական ակումբից ու արդեն իսկ դադարեցրել է բանակցությունները ՊՍԺ-ի հետ՝ պայամանգրի երկարաձգման շուրջ։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացին ցանկանում է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա» և հանդես գալ իր նախկին թիմակից Լիոնել Մեսսի հետ։

Նշվում է, որ ըստ Նեյմարի տեղեկությունների՝ Մեսսին կկարողանա համաձայնության հասնել «Բարսայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտայի հետ ու կմնա ակումբում։

29-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 100-ից 120 միլիոն եվրո։

Ամենաթարմ