Նեյմարն այսօր կվերսկսի մարզումները

Հրապարակող՝

Նեյմարն այսօր կվերսկսի մարզումները

Ամենադիտվածներ

Նեյմարը փետրվարի 23-ից ի վեր չի մարզվել և շարունակում է վերականգնվել վնասվածքից:

ՊՍԺ-ի «Թվիթերի» պաշտոնական էջը  հայտնում է, որ 27-ամյա ֆոտբոլիստն արդեն այսօր` ապրիլի 3-ին կվերսկսի մարզումները:

Նեյմարին երկու շաբաթվա ընթացքում  բժշկական լիարժեք հետազոտության կենթարկեն, որպեսզի պարզվեն նրա վիճակը:

Նեյմարը վնասվածք էր ստացել Ֆրանսիայի Գավաթի` «Ստրասբուրգի» հետ խաղում։ Նա կարողացել է խուսափել  վիրահատությունից և դեղորայքային բուժում է ստանում:

Նշենք, որ Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Ամենաթարմ