ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի ցանկանում վերադառնալ Փարիզ և պնդում է, որ կայանա իր տեղափոխությունը «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
27-ամյա խաղացողի ներկայացուցիչները տեղեկացրել են ՊՍԺ-ի ղեկավարությանը, որ նա Թոմաս Տուխելի թիմի հետ չի մեկնի Չինաստան հավաքների:
Առաջիկա 7 օրը Նեյմարը մտադիր է անցկացնել Բրազիլիայում՝ հուսալով համաձայնության գալ «Բարսելոնա» տրանսֆերի հարցում:
Նշվում է, որ բրազիլացու տեղափոխության հավանականությունը վերջին օրերի ընթացքում աճել է և կարող է իրականություն դառնալ արդեն այս շաբաթ: ՊՍԺ-ն իր ֆուտբոլիստի տրանսֆերի համար նվազագույնը 200 միլիոն եվրո է պահանջում: