Նեյմարը կարիերան կավարտի ՊՍԺ-ում, եթե չիջեցնի աշխատավարձի պահանջները․ Լա Լիգայի նախագահ

Հրապարակող՝

Նեյմարը կարիերան կավարտի ՊՍԺ-ում, եթե չիջեցնի աշխատավարձի պահանջները․ Լա Լիգայի նախագահ

Ամենադիտվածներ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, որը ֆրանսիական ակումբից հեռանալու ցանկություն էր հայտնել: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

«Շուկայի տեսանկյունից Նեյմարը կարիերան կավարտի ՊՍԺ-ում, եթե չիջեցնի աշխատավարձի պահանջները և չհրաժարվի ակումբի նկատմամբ իր հավակնություններից։ Խնդիրը «Բարսայից» ՊՍԺ տեղափոխվելու մեջ է:

Այդ տրանսֆերը իրականացվել է՝ որոշակի «թակարդներ» կիրառելով: Երբ շուկայից դուրս գործարք ես կատարում, հնարավոր չէ կրկին նույն գնով վաճառել խաղացողին»,-ասել է Տեբասը։

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2017 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է ՊՍԺ: 27-ամյա հարձակվողի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Ամենաթարմ