Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Նեյմարը կարող է, այնուամենայնիվ, չերկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Բանն այն է, որ բրազիլացի հարձակվողի մոտ կրկին ցանկություն է արթանցել «Բարսելոնա» տեղափոխվելու ու Լիոնել Մեսսիի հետ մի թիմում հանդես գալու։ Սրա վերաբերյալ նա ասել է կատալոնական ակումբի իր ընկերներին։
Ըստ աղբյուրի՝ Նեյմարը կարող է այս ամառ չերակարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ու մյուս տարի արդեն անվճար հեռանալ ակումբից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր են շրջանառվել, որ Նեյմարը հաջող բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ, ու մտադիր է երկարաձգել պայմանագիրը։