fbpx
Սպորտ

Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ

Газета.Ru-ի հաղորդմամբ՝ Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սան Պաոլոյի ոստիկանություն է դիմել մի աղջիկ և պատմել, որ մայիսի 15-ին Փարիզի հյուրանոցներից մեկում ֆուտբոլիստն իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ է կատարել:

Նշվում է, որ աղջիկը Ֆրանսիա է ժամանել Նեյմարի հրավերով, ով վճարել է աղջկա տոմսի արժեքն ու հոգացել հյուրանոցի ծախսերը։ Ըստ աղբյուրի, Նեյմարը ալկոհոլի ազդեցության տակ սեռական ոտնձգություններ է կատարել աղջկա նկատմամբ, այնուհետև բռնաբարել նրան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ