Նեյմարը տեսնվել է իր նախկին թիմակիցների՝ Լուիս Սուարեսի և Լիոնել Մեսսի հետ, սակայն այս անգամ ոչ խաղադաշտում։
Դեկտեմբերի 25-ին Սուարեսն ու իր կինը՝ Սոֆիա Բալբին նշել են իրենց ամուսնության 10-ամյակը, որի նպատակով կազմակերպված արարողությանը ներկա են գտնվել նաև Մեսսին ու Նեյմարը։
Բրազիլացի ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստներն են հավաքույթի վայրում։
Արարողությունն անցկացվել է Ուրուգվայում։


