ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ բրազիլական ակումբ։ Այս մասին հայտնել է «Սանթոսի» նախագահ Անդրես Ռուեդան։
«Հաճախ եմ շփվում Նեյմարի հոր հետ։ Դրա շնորհիվ «Սանթոսի» դռները միշտ բաց կլինեն նրա առջև՝ չնայած ՊՍԺ-ում ստեղծված իրավիճակին։ Մենք մեզ թույլ կտանք երազել։
Երբ Նեյմարը գնաց, ասաց, որ կվերադառնա։ Գիտենք, որ դա իրականացնելը դժվար է։ Բայց պիտի գոնե փորձեմ դա անել»,- Ռուեդայի խոսքերն է փոխանցում Goal-ը։