ՌԴ ՆԳՆ-ն պարզել է Նավալնիի գործողությունների ժամանակագրությունը՝ մինչև հոսպիտալացումը

Հրապարակող՝

ԵՄ-ն ՌԴ-ից պահանջել է Նավալնիի թունավորման դեպքի առթիվ հետաքննություն անցկացնել

ՌԴ ՆԳՆ-ից հայտնում են, որ Տոմսկում ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերականգնել են Ալեքսեյ Նավալնիի գործողությունների ժամանակագրությունը՝ մինչև Օմսկում հոսպիտալացվելը:

Ըստ տվյալների՝ Ալեքսեյ Նավալնին այցելել է «Xander Hotel» հյուրանոցի «Velvet» ռեստորան, հետո եղել է վարձու բնակարանում, որտեղ կայացել է իր համակիրների հետ աշխատանքային հանդիպում: Հետո այցելել է Տոմսկի օդանավակայանի սրճարան: Հենց այնտեղ է Նավալնին սնվել, օգտագործել խմիչքներ, այդ թվում՝ գինի և ալկոհոլային կոկտեյլ:

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ քննիչները հարցաքննել են 5-6 քաղաքացու, ովքեր այդ շրջանում հանդիպել են Նավալնիի հետ կամ ուղեկցել են նրան:

 

Ամենաթարմ