Հասարակություն

Երևանում բոլոր տնտեսվարողներն այսօր պահպանել են անվտանգության նորմերը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերի թիրախում այսօր բացառապես մայրաքաղաք Երևանն էր. լայնածավալ վերահսկողությունը իրացման ցանցում ու հանրային սննդի օբյեկտներում արձանագրել է անթերի իրավիճակ. բոլոր տնտեսավարողները խստորեն պահպանում են Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված և ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ անվտանգության նորմերը։

Հանրապետությունում իրականացվող ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է տնտեսավարողների զգոնության ու պատրաստվածության աճի մասին, կորոնավարակով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասն ու կատարվում են առավել հետևողականորեն:
ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են խորհրդատվական աջակցության աշխատանքեր, որոնց շնորհիվ սննդի շղթայի տնտեսավարողների շրջանակում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ