Հայաստանի Անկախության տոնի առթիվ Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով։
Այս մասին տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։
«Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի» համատեղ ջանքերով սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով», – ասված է գրառումում։
https://www.facebook.com/ArmEmbCan/posts/3147973381996212
