Ֆրանսիական Նիցցա քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտնել է, որ քաղաքը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
«Նիցցան՝ մեր քաղաքը, որը մենք այնքան սիրում ենք, ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- հայտնել է քաղաքագլուխն իր թվիթերյան էջում:
Այս իրողությունը քաղաքապետը պատմական իրադարձություն է համարել քաղաքի համար։
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից։
