Նիգերիայի Թեգինա քաղաքի դպրոցը ենթարկվել է զինված հարձակման։
Այս մասին հայտնում է Punch-ը։
Նշվում է, որ հարձակման ժամանակ արձակված կրակոցների հետևանքով մեկ հոգի մահացել է, մյուսն էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Հարձակման նպատակը դպրոցականների առևանգումն է եղել։ Ըստ պարբերականի՝ չարագործները առևանգել են մոտ 200 աշակերտի։
Չնայած սրան՝ տեղի իշխանությունները հայտնել են, որ առևանգվածների թիվը ճշտված չէ։
Ըստ աղբյուրի՝ Նիգերիայում էլի են երեխաների առևանգումների դեպքեր գրանցվել։ Նպատակը՝ նրանց դիմաց փրկագին պահանջելն է։

