ԿԸՀ-ն չի գրանցել Վահագն Չախալյանին․ «Զարթոնքի» հայտարարությունը

Ամենադիտվածներ

Իսպանիայում զբոսաշրջիկները կարող են կյանքի պայմանները փորձել Մարսի վրա

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր Վահագն Չախալյանին տեղեկանք տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ վերջին չորս տարում Վահագն Չախալյանը չունի առնվազն 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Նշվում է, որ Չախալյանը դիմել էր վարչական դատարան: Դատարանի ուշադրությունը հրավիրվել էր նաև այն փաստին, որ ոստիկանությունը ՀՀ նախագահի պաշտոնում հանդես եկող Արմեն Սարգսյանին տրամադրված տեղեկանքի մասով, որևէ ստուգողական գործողություն չէր կատարել, ու դա պատճառաբանել էր նրանով, որ օրենքով չկա այդպիսի նորմ, մինչդեռ Վահագն Չախալյանի մասով, ոստիկանությունը ակտիվ գործողություն էր կատարել, մասնավորապես ստուգել էր սահմանահատումների փաստը:

ՀՀ վարչական դատարանը նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, Վահագն Չախալյանի հայցը մերժել է:

««Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանությունների՝ կուսակցության ներկայացված ԱԺ պատգամավորի թեկնածուների ցուցակի 2-րդ համարի ներքո ընդգրկված թեկնածու Վահագն Չախալյանի ընտրվելու իրավունքը սահմանափակելու վարքագիծը», – ասվում է հայտարարությունում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();