Նիգերիայի հարավային Ռիվերս նահանգում հրմշտոցի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել։ Հրմշտոցը սկսվել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մուհամմադ Բուհարին, որը հանդես էր գալիս նախընտրական ելույթով, ավարտել է խոսքն ու հեռացել Փորթ-Հարքորթ քաղաքի մարզադաշտից։ Այս մասին հայտնում է Vanguard պարբերականը։
Զոհերի մեծ մասն ընկել է գետնին և ոտնակոխ եղել նախագահի կողմնակիցների ոտքերի տակ, որոնք փորձել են ուժով ճեղքել դարպասները։
Երկրում նախագահի և խորհրդարանի ընտրություններ կանցկացվեն փետրվարի 16-ին։