Նիգերիայում դպրոցի շենքի փլվելու հետևանքով մահացածների թիվը հասել է 18-ի, տուժել է առնվազն 41 մարդ, հայտնել է Nation թերթը:
Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի և 37 փրկվածի մասին:
Շենքի փլատակներից դուրս է բերվել 41 մարդ:
Այսօր փրկարար գործողությունը փլուզման վայրում շարունակվելու է:
Եռահարկ շենքը, որտեղ գտնվում էր դպրոցը, փլվելէ չորեքշաբթի , ավելի քան հարյուր մարդ հայտնվել է փլատակներում: