Nike-ը Մադրիդի «Ռեալի» բրազիլացի Վինիսիուս Ժունիորին չի համարում 2024 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու միակ ֆավորիտը։
Սպորտային բրենդը հատուկ «ոսկե խաղակոշիկներ» է պատրաստում ոչ միայն «Ռեալի» եզրային հարձակվողի, այլև «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի համար, որը ծանր վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։
Նշենք, որ երկու խաղացողներն էլ հանդիսանում Nike-ի գովազդային դեմքերը։ 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 28-ին։