Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի բակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Նորիկ Եփրեմյան անուն-ազգանունով ներկայացած մի տղամարդ և նրան նամակ փոխանցեց։
Ապա քաղաքացին դիմելով վարչապետին «Նիկոլ ջան, տեր կանգնի, մեղք ենք։ Մենակ դատարանները չեն, քո շրջապատը լրիվ խայտառակ է անում մեզ։ Պաս են տալիս իրար։ Հերս անիծել են. 14 տարվա տունս հարամեցին գլխիս»։
Գործադիրի ղեկավարի հեռանալուց հետո վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հետաքրքրվեց քաղաքացուց, թե ինչ է տեղի ունեցել, ինչին ի պատասխան նա ասաց.
«Բոլոր տեղերը մնացել են սերժական, քոչարյանական։ Ալեքսանդր Ղազարյանը (Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ) քանի՞ վարչապետ ա փոխել, էլի էդ խելքինա։ Էն ժամանակ՝ վարչապետ Սարգսյանի ժամանակ, հարցնում էի՝ ասում էի՝ ինչի՞ նամակս տեղ չի հասնում, ասում էր՝ դա քիչա հլը քեզ։ Էտի պետքա հեռանա ըտեղից»։