Փետրվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պաշտոնապես հայտարարել են իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին։ Հակոբյանը սոցիալական ցանցերում հայտնել է, որ լքում է կառավարական առանձնատունը և պատրաստվում է շարունակել ղեկավարել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ Նրանց որոշումը հրապարակվել է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ, երբ Փաշինյանը ձգտում է վերընտրվել վարչապետի պաշտոնում։
Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հարգանքով է արտահայտվել Հակոբյանի որոշման վերաբերյալ՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս աջակցության համար։ Նա սրտառուչ այսպիսի տողեր է գրել․
“Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։
Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում”։
Այո՛, նրանց համատեղ կյանքի դրվագները հիշելու շատ առիթներ ունի հայ ժողովուրդը։ Թերեւս հույս կա, որ այլ փորձանքներ չեն լինի հայ ժողովրդի եւ Հայաստանը ղեկավարած այդ զույգի կյանքում։

