ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն», – ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ նույն պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը, ով, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, թերացել է իր գործում։