fbpx
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Զոդի կամրջի ավտովթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։ Այս մասին տեղեկանում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Զոդի կամրջին։ Նախնական տվյալներով՝ ավտովթարի հետևանքով կա 6 զոհ։ Տուժածների ինքնությունը հայտնի է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ