Զոդի կամուրջ
Զոդի կամրջի վթարի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և այն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից Զոդի կամրջի վթարի գործով մեղադրանք է առաջադրվել Տոյոտայի վարորդին․ ՔԿ Նոյեմբերի 22-ին գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին: Գործով դատական…
Զոդի կամրջի վթարի գործով մեղադրանք է առաջադրվել Տոյոտայի վարորդին․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «ԳԱԶԵԼ»-ի հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Դեպքը տեղի է ունեցել 2019…
Տեղեկություններ՝ Արարատի և Զոդի կամրջի վթարներից տուժածների մասին
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացուց մեկը տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Մյուսի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: 2-ն էլ ունեն դրական տեղաշարժի միտում: Արարատի բժշկական կենտրոնում…
Զոդի կամրջի վթարից տուժած 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է…
Պարզվել է Զոդի կամրջի վրա ավտովթարից մահացած կնոջ ինքնությունը
Պարզվել է Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած «ԳԱԶԵԼ» –ի ուղեւորներից մեկի ինքնությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Դատագենետիկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մահացածը՝ Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։ Հիշեցնենք, որ…
Մահացել է Զոդի կամրջի ավտովթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը: «Մեծ ցավով տեղեկացա, որ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 20-ամյա Ծաղիկը քիչ առաջ հիվանդանոցում մահացել է։ Ցավակցում եմ վերջինիս ընտանիքի անդամներին և հարազատներին, կիսում եմ Ձեզ հետ այդ սարսափելի վիշտը»,…
Զոդի կամրջի վթարի գործով «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է
Արարատի մարզում վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդին՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Սողոմոն Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` երթևեկության կամ…
Վեց մարդու կյանք խլած Զոդի կամրջի ավտովթարի գործով կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա,…
Զոդի կամրջի վթարից տուժածներից մեկը կյանքին սպառնացող վնասվածքներ ունի. Ալինա Նիկողոսյան
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հաղորդել Զոդի կամրջի ավտովթարից տուժածների վիճակի մասին. «Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մեկինը` ծայրահեղ…
Իմ կարծիքով՝ այստեղ սխալը վարորդից է. Ֆելիքս Ցոլակյանը՝ Վրաստանի ավտովթարի մասին
Հուլիսի 8-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունենում ՃԿՊԱ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա են նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողների հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով հուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարին, նշեց. «Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները ապահովված լինեն կրակմարիչներով,…
Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ…
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Զոդի կամրջի ավտովթարի զոհերի ընտանիքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։ Այս մասին տեղեկանում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում»,-նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ…
Եղել եմ այնտեղ, երբ դիերը դուրս էին բերում․ Արարատի մարզպետ
«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը ևս Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնում է։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասել է դեպքի վայր։ «Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում…
Ավտովթար՝ Զոդի կամրջին․ նախնական տվյալներով կա 6 զոհ
Այսօր ժամը 15:15 «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կա 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: «Տուժածները՝ Ս.…











