fbpx
Ընտրություններ

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ընտրողներին գնալ տեղամասեր ու մասնակցել քվեարկությանը, այս մասին րոպեներ առաջ նա ասաց Facebook-ի ուղիղ եթերում։

«Հասկանում եմ, որ կիրակի է ու մարդիկ կարթնանան, սուրճ կխմեն ու կգնան տեղամասեր։ Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիներն անպայման կգնան ընտրական տեղամասեր ու կկատարեն իրենց ընտրությունն՝ այսպիսով իրենց նպաստը բերելով Հայաստանում ազատ արդար ու ժողովրդավարական ընտրությունների կայացմանը», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընտրողներին.

«Վստահ եղեք, ընտրությունների արդյունքները ձևավորվելու են բացառապես ձեր կատարած ընտրության հիման վրա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ