fbpx
Հասարակություն

Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր

Երևանի քաղաքային երթուղիները սպասարկող 4 ավտոբուսով Վանաձոր են տեղափոխվել ոստիկանական խմբեր, այս մասին հայտնել է panarmenian.net-ը։

Ոստիկաններն ասել են, որ Երևանից հավելյալ ոստիկանական ուժեր են բերվել՝ ընտրությունները վերահսկելու համար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այս լուրը հաստատել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը։

Ղազարյանն ասել է, որ սա նորմալ, իրավաչափ պատշաճ վերահսկողություն ապահովելու համար ձեռնարկված միջոցառում է և որևէ արտառոց բան չկա։

Պատասխանելով այն հարցին, թե մտավախությո՞ւն կա, որ այդտեղ կարող են խախտումներ լինել, և հարկ լինի ոստիկանության միջամտության, ավելի ուժեղացված վերահսկողության՝ Ղազարյանը խնդրել է այդ հարցով դիմել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ