Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով չի մեկնել Իջևան. Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջևան գնալիս նա ուղղաթիռով չի եղել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով է գնացել:

Իսկ ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը՝ երկու օր առաջ՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։ Հայտնում է Հայկական ժամանակը:

Ավելի վաղը հայտնել էինք՝ Իրատես թերթը գրել էր, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել:

Ամենաթարմ