fbpx
Քաղաքականություն

Նիկոլի հենարանը եղել ու մնում է հեղափոխությունը. Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նիկոլի հենարանը եղել ու մնում է հեղափոխությունը։

Դա է պատճառը, որ քաղաքական որոշ շրջանակներ փորձ են անում վարկաբեկել հեղափոխությունը՝ այդ ամենը մատուցելով դավադրության տեսության շրջանակներում։

Իսկ ամենացավալին էլ այն է, որ փաշինյանական իշխանության դանդաղկոտությունը, շատ խնդիրների հանդեպ ոչ կոմպետենտ լինելը, քարոզչական ռազմավարության բացակայությունը նպաստում են այդ ամենի խորացմանը։

Ինձ համար ցավալի է, որ խոսում եմ այս մասին, բայց պետք է բարձրաձայնել, որովհետև չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը կորցնի իր քաղաքական զգոնությունը, երբ նրա դեմ պայքարում են հանցավորության մեջ թաթախված տարրերը»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2634746189953103

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ