Նախկին փոխոստիկանապետ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով նիստը պետք է կայանար այսօր, սակայն այն հետաձգվեց։ Պատճառը դատավորի բացակայությունն է, ով սեմինարների է մասնակցում։

Նշենք, որ Երանոսյանը մեղադրվում է՝ իր լիազորություններից դուրս գալով՝ հատուկ միջոցների գործադրմամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք էական վնաս են հասցրել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանի գործը բավական երկար ժամանակ է, ինչ դատարանում է։

Ամենաթարմ