Լևոն Երանոսյան

  • Նախկին փոխոստիկանապետ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Նախկին փոխոստիկանապետ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով նիստը պետք է կայանար այսօր, սակայն այն հետաձգվեց։ Պատճառը դատավորի բացակայությունն է, ով սեմինարների է մասնակցում։ Նշենք, որ Երանոսյանը մեղադրվում է՝ իր լիազորություններից դուրս գալով՝ հատուկ միջոցների գործադրմամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք էական վնաս են հասցրել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։…

  • Դատարանը վարույթ է ընդունել Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը

    Դատարանը վարույթ է ընդունել Վլադիմիր Գասպարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործը։ Այս մասին տեղեկանում են Դատական-տեղեկատվական համակարգից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Գասպարյանը 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ…

  • Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

    Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

    Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց,…

  • Հայաստանի պատմության ամենասյուռեալ օրերից մեկն էր. Արմեն Գրիգորյան

    Հայաստանի պատմության ամենասյուռեալ օրերից մեկն էր. Արմեն Գրիգորյան

    ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր Հայաստանի պատմության ամենասյուռեալ օրերից մեկն էր։ Ոչ ոք 2018-ի մարտ-մայիսին չէր մտածի, որ հեղափոխության արդյունքում կգա մի օր, երբ Սերժ Սարգսյանը բարձրախոսով կդիմի ցուցարարներին, Լևոն Երանոսյանը դատարանի դիմաց ցույց կանի, Գալուստ Սահակյանը կսպասի ակցիայի պլակատներին, իսկ այդ ժամերին հեղափոխականները կպատրաստվեին, որ գնան ՔՊ-ի…

  • Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Դատարան էին ներկայացել ամբաստանյալ Լևոն Երանոսյանը, վերջինիս պաշտպան Տիգրան Սաֆարյանը, մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը և տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը: Այս գործով դատարանը դեռ ապացույցների հետազոտման փուլում է։ Քրեական գործի նյութերն ընթերցելուց հետո, երբ…

  • Լևոն Երանոսյանը՝ Օսիպյանի՝ պաշտոնից հեռանալու և Հայկ Հարությունյանի մահվան մասին

    Լևոն Երանոսյանը՝ Օսիպյանի՝ պաշտոնից հեռանալու և Հայկ Հարությունյանի մահվան մասին

    Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ նշելով, որ դատական գործընթացը երբ սկսի, կպատասխանի գործի վերաբերյալ մյուս հարցերին։ Հարցին, թե պաշտոնից ազտվելուց հետո ինչով է զբաղվում, Երանոսյանն արձագանքեց. «Թոշակառուներ ինչո՞վ են զբաղվում, այգի եմ խնամում»։ Անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնից Վալերիյ Օսիպյանի ազատմանը՝…

  • Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Լևոն Երանոսյանի ցուցմունքը

    Հրապարակվել է Մարտի 1-ի գործով Լևոն Երանոսյանի ցուցմունքը

    «Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008 թվականին ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նախաքննական ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորև․

  • Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրգործը կարճվել է

    Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ քրգործը կարճվել է

    ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղայի և փեսայի մասնակցությամբ։ Տուժողը…

  • Լևոն Երանոսյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ բուժման նպատակով. դատական նիստը հետաձգվեց

    Լևոն Երանոսյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ բուժման նպատակով. դատական նիստը հետաձգվեց

    Այսօր, հուլիսի 9-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատավարությունը։ Ներկայումս դատաքննության փուլն է, որի շրջանակներում հետազոտվում են գրավոր ապացույցները։ Դատական երկար չտևեց։ Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը…

  • Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, հուլիսի 2-ին շարունակվել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատավարությունը։ Գործով երկու տասնյակից ավել տուժողներից դատական նիստին մոտ մեկ ժամ ուշացումով ներկայացել էր միայն Զորիկ Մարտիրոսյանը։ Վերջինս առաջին անգամ էր ներկա դատական նիստին։ Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստերին…

  • Լևոն Երանոսյանի գործով տուժողները չեն ներկայացել դատարան

    Լևոն Երանոսյանի գործով տուժողները չեն ներկայացել դատարան

    Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Երանոսյանը ներկա է նիստին, սակայն գործով տուժողները չեն ներկայացել։ Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ։ Երանոսյանն այսօր նախքան նիստի…

  • Լևոն Երանոսյանը դատարան չէր ներկայացել. նիստը հետաձգվեց

    Լևոն Երանոսյանը դատարան չէր ներկայացել. նիստը հետաձգվեց

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր պետք է կանանար նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։ Սակայն Երանոսյանի պաշտպանը դիմում էր ներկայացրել դատարանին և հայտնել, որբացակայում է ՀՀ-ից։ Դատարան չէր ներկայացել նաև Լևոն Երանոսյանը։ Այդ հիմքով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է…

  • Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը մեկնարկել է

    Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը մեկնարկել է

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը: Նշենք, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են…

  • Լևոն Երանոսյանի քրեական գործը մակագրվել է  Հարություն Մանուկյանին

    Լևոն Երանոսյանի քրեական գործը մակագրվել է Հարություն Մանուկյանին

    Պաշտոնական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մանուկյանին: Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական-տեղեկատվական համակարգից: Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր…