Խորհրդարան

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար ԱԺ խորհրդի նիստը կկայանա հուլիսի 14-ին

ՀՀ ԱԺ խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է:

Արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին:

ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանի ու Իշխան Զաքարյանի անունները:

Իշխան Զաքարյանը ավելի վաղ հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին:

Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը պատգամավորական մանդատ է ստացել Արթուր Վանեցյանի՝ հրաժարական տալուց հետո՝ հունիսի 30-ին: Գրիգորյանն ընդգրկված է «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ