Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստը կրկին հետաձգվեց․ 3 փաստաբան ներկա չէր

Հրապարակող՝

wJWuXNk1pl5umwPqVe20wHnDLW

Ամենադիտվածներ

Հերթական անգամ հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, քանի որ փաստաբանները ներկա չէին։

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ Հայկ Ալումյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներին է մասնակցում, իսկ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը առողջական խնդիրներ ունեն, որոնց մասին տեղեկանքներ են ներկայացրել։

Դանիբեկյանն ասաց, որ առանց փաստաբանների նիստը շարունակել հնարավոր չէ և հետաձգեց այն։ Հաջորդ նիստը կկայան փետրվարի 8-ին՝ ժամը 13:00-ին։

Ամենաթարմ