fbpx
Հասարակություն

Նժդեհը այն զորավարն էր, որը ձեռնոց նետեց քեմալաբոլշևիկյան տանդեմին. Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«1955թ. այս օրը դեկտեմբերի 21-ին Վլադիմիրի բանտում վախճանվեց սովետական հանցագործ իշխանության կողմից դատապարտված, Հայաստանի նորագույն պատմության հերոսներից Գարեգին Նժդեհը: Անուրանալի էր Նժդեհի դերը Սյունիքի պահպանման համատեքստում:

Նժդեհը այն զորավարն էր, որը ձեռնոց նետեց քեմալաբոլշևիկյան տանդեմին և կարողացավ ձախողել նրանց պլանները Սյունիքի տարածաշրջանի համատեքստում:

Տաթևի ձորից օկուպանտ կարմիր բանակայիններին ցած նետող Նժդեհի գործունեությունից անգամ մոտ 100 տարի անց և անգամ նրա մահվանից տասնամյակներ անց՝ ռուսները շարունակում են կռվել Նժդեհի դեմ, որովհետև ռուսական կողմի համար Նժդեհը, ոչ թե լոկ զորավար էր կամ անհատ՝ այլ հայկական անկախական մտքի կրող: Մի գաղափար, որը չի հանդուրժվել և մինչև այժմ էլ չի հանդուրժվում ռուսական կայսերապաշտության կողմից»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2700654973317093

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ