Նման համոզմունք ունեցող որևէ անհատ, առավել ևս՝ թիմ, Փաշինյանին կապիտուլյանտ կոչելու իրավունք չունի

Հրապարակող՝

default

Facebook-ում գրառում է կատարել Հարութ Ուլոյանը, որում ասվում է.

««Մենք միշտ էլ ասել ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ պատրաստվում են հարցը լուծել պատերազմի միջոցով, որովհետև բանակցային խաղաղ գործընթացը երբեք ձեռնտու չի եղել Ադրբեջանին»,-Աժ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ներքաղաքական կյանքում Փաշինյանին մատուցած սրանից լավ, անգնահատելի փաստաբանական ծառայություն դժվար է պատկերացնել, առավել ևս, երբ նման ծառայությունները մատուցվում են «արմատական ընդդիմության» կողմից: Մի նախադասությամբ արտահայտված այդ համոզմունքն ամբողջովին արդարացնում ու հաստատում է պատերազմի վերաբերյալ փաշինյանաՔՊական բոլոր թեզերը: Նման համոզմունք ունեցող որևէ անհատ, առավել ևս՝ թիմ, Փաշինյանին կապիտուլյանտ կոչելու իրավունք չունի»,- գրել է նա։

Ամենաթարմ