Բենջամին Շեշկոն պաշտոնապես դարձավ «ՌԲ Լայպցիգի» խաղացող։
Գործարքի պայմաններով՝ սլովենացին հաջորդ մրցաշրջանը կանցկացնի իր ներկայիս ակումբում՝ «Զալցբուրգում», որից հետո գերմանական ակումբին կմիանա 2023 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը», ինչպես նաև Լոնդոնի «Տոտենհեմը»։
Շեշկոն նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։