fbpx
Էկո

Նոր դաշնագիր է ստորագրվել Ամազոնյան անտառների պաշտպանության համար

Ամազոնիայի երկրների՝ Պերուի, Էկվադորի, Բրազիլիայի, Բոլիվիայի և Սուրինամի ղեկավարները անտառների պաշտպանության մասին «Լետիցիայի պակտ» են ստորագրել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Պակտը վերջնական փաստաթուղթ է, որը որոշում է տարածաշրջանի պետությունների փոխգործակցության ապագան ամազոնյան անտառների պաշտպանության գործում:

«Լետիցիայի պակտը ենթադրում է Ամազոնիայի երկրների փոխգործակցություն անտառահատումների պատճառների հակազդման գործում, այդ թվում՝ հանածոների ապօրինի արդյունահանում, թմրավաճառք, գյուղատնտեսական հողերի տարածքների անօրինական մեծացում»,-թվիթերյան իր էջում գրել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուքեն:

Նա նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են նաև գիտական և տեխնիկական ոլորտներում համագործակցության, համատեղ գործողությունների համար տեղեկության փոխանակման շուրջ:

Գագաթնաժողով անցկացնելու պատճառ են դարձել այս տարի ամազոնյան անտառներում բռնկված ուժգին հրդեհները, որոնք տարածքով գրեթե 2 անգամ գերազանցել են 2018թ. հրդեհները: Անտառային հրդեհները շարունակվում են արդեն մոտ մեկ ամիս և մեծ արձագանք են ստացել միջազգային հանրության շրջանում:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի տեղեկությունների համաձայն՝ տարեսկզբից երկրում 83 329 հրդեհի օջախներ են գրանցվել, իսկ հուլիսին Ամազոնիայում այրված անտառների տարածքը կազմել է 18 629 քառ. կմ: Չնայած նրան, որ Ամազոնիայում հրդեհները սովորական երևույթ են, դրանց զգալի մասը բռնկվել է ֆերմերների պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ