WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթներ են թեստավորում: Գործառույթների միջոցով հնարավոր կլինի լրացուցիչ հաղորդագրությունների մասին տեղեկություններ ստանալ և այդ կերպ հայտնաբերել սփամը, հայտնում է WABetaInfo պորտալը:
Գործառույթներից մեկը կոչվում է «տեղեկություն վերահասցեագրման մասին», որի օգտագործման դեպքում օգտատերը կիմանա, թե ստացած հաղորդագրությունը քանի անգամ է վերահասցեագրվել:
Մյուս գործառույթի շնորհիվ ավելի քան 4 անգամ վերահասցեագրված հաղորդագրությունները կնշվեն հատուկ խորհրդանիշով:
Մշակողներն այս գործառույթն ավելացրել են, որպեսզի օգտատերերին օգնեն հայտնաբերել հաճախ ուղարկվող հաղորդագրությունները: Սա կապված է այն բանի հետ, որ նման հաղորդագրությունները կարող են պարունակել ոչ հավաստի տեղեկություններ կամ սփամ:
